Չինաստանը քաղծառայողներին արգելում է արտասահման մեկնել
![]() Չինական իշխանություններն ավելի ու ավելի են սահմանափակում պետական ծառայողների և օտարերկրացիների միջև ցանկացած հնարավոր շփում, գրում է The New York Times (NYT)-ը: Իշխանությունները ոչ միայն արգելում են արտասահման մեկնելը, այլև «բռնագրավում են» «պետական հատվածի աշխատողների» անձնագրերը: Արգելքը վերաբերում է բոլոր պետական ծառայողներին, այդ թվում՝ դպրոցների և մանկապարտեզների ուսուցիչներին, բժիշկներին և պետական ընկերությունների շարքային աշխատակիցներին, ովքեր հասանելիություն չունեն պետական գաղտնիքներին կամ որևէ այլ գաղտնի տեղեկատվության: Ավելին, որոշ քաղաքների իշխանությունները պետական ծառայողների անձնագրերը չեն վերադարձնում նույնիսկ նրանց թոշակի անցնելուց հետո: Ինչպես նշում է NYT-ը, բարձրաստիճան պաշտոնյաների՝ արտասահման մեկնելու արգելքը Չինաստանում գործում է ավելի քան 20 տարի: Սակայն Սի Ցզինպինի օրոք վերահսկողությունը տարածվել է շատ ավելի ցածր մակարդակի պետական ծառայողների վրա: Թերթի տվյալներով՝ կանոններն իրենք կենտրոնական կառավարության փորձ են՝ ամրապնդելու քաղաքական կարգապահությունը և գաղափարական հավատարմությունը պետական ծառայողների շրջանում։ Թերթի հետ զրուցած անձինք ասել են, որ իրենց նաև հրահանգվել է իրենց գործատուներին հասանելիություն տալ իրենց անձնական սոցիալական ցանցերի հաշիվներին։ Մեկ այլ անձ ասել է, որ ինքը ստիպված է եղել տեղեկացնել իր գործատուին, երբ լքում է իր աշխատավայրը։ Իսկ որոշ տեղական ինքնակառավարման մարմիններ արգելել են պետական ծառայողներին ճաշի համար հավաքվել երեքից ավելի անձանցից բաղկացած խմբերով։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
