Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի երկրորդ հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
![]() ՀՀ քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ Երկրորդ նախագահը հայցադիմումով պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Սիմոնյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Հայցադիմումի առիթ է դարձել Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ կապված երկրորդ նախագահի ներկայացրած առաջին հայցի հետ։ Մասնավորապես, Ալեն Սիմոնյանը, իմանալով, որ ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել իր և Նիկոլ Փաշինյանի դեմ, սոցիալական հարթակների իր էջերում գրառումներ էր կատարել այդ մասին՝ նշելով. «Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել։ Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում։ Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս: Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է: Դրա հետ համաձա՞յն է։ Արի է, արիիի…»։ |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
