Կամբոջան և Թայլանդը համաձայնության են եկել հրադադարի շուրջ
![]() Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը և Թայլանդի վարչապետի պաշտոնակատար Ֆումտհամ Վեչայաչայը համաձայնության են եկել անհապաղ հրադադարի շուրջ, հայտարարել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը, որը բանակցություններում միջնորդի դեր էր ստանձնել: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի կեսգիշերից, հաղորդում է BBC-ն։ «Սա կարևոր քայլ է դեպի լարվածության թուլացում և խաղաղության ու անվտանգության վերականգնում»,- ասել է Անվարը: Մալայզիայի վարչապետի խոսքով՝ երկու երկրների ռազմական ներկայացուցիչները ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն հուլիսի 29-ին։ Հուն Մանեթը բանակցություններն անվանել է «շատ լավ հանդիպում» և ասել, որ հույս ունի «անմիջապես» դադարեցնել մարտական գործողությունները: Նա շնորհակալություն է հայտնել Մալայզիայի առաջնորդին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Չինաստանի կառավարությանը՝ հակամարտության կարգավորման գործում իրենց միջնորդության համար: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Փնոմպենը և Բանգկոկը երկխոսության պատրաստակամություն են հայտնել՝ իր հեռախոսազրույցներից հետո։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
