«ՌԴ-ին «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցություններից դուրս թողնելը հիասթափեցրել է Կրեմլին». #TownHall
![]() Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ վատթարացել են: Երկու երկրներն էլ, որոնք մի ժամանակ մոտ էին Մոսկվային, շրջվել են դեպի Արևմուտք՝ Կրեմլի կողմից Արցախյան հակամարտության կարգավորման հարցում թույլ տրված սխալների պատճառով։ Այս մասին գրել է ամերիկյան Town Hall պարբերականը: Նշվում է, որ Բաքվի հետ հարաբերությունները սրվել են, երբ 2024 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը խոցել է ադրբեջանական ինքնաթիռը Գրոզնիի երկնքում։ Լարվածությունն ավելի է խորացել 2025 թվականի հունիսին, երբ Եկատերինբուրգում ոստիկանության կողմից իրականացված ռեյդի արդյունքում՝ ձերբակալվել են 50 էթնիկ ադրբեջանցիներ, որոնցից երկուսը մահացել են։ Սա հանգեցրել է պատասխան գործողությունների: Միևնույն ժամանակ, կայքն ընդգծել է, որ Կրեմլը Կովկասը դեռևս համարում է իր ազդեցության գոտի։ Սա կարող է հանգեցնել բախման Թուրքիայի՝ տարածաշրջանային տերության, և ավելի փոքր չափով՝ Եվրոպայի հետ։ ԱՄՆ-ն մեծ մասամբ դուրս է մնացել: Հոդվածում նշվում է նաև, որ Ռուսաստանի բացառումը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցություններից, ավելի է հիասթափեցրել Կրեմլին: |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
