«Այս անգամ հարվածն անձամբ ձեզ կհասնի». Կացը՝ Խամենեիին
![]() Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը խոստացել է հարվածել անձամբ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին, եթե Իրանը շարունակի սպառնալ Իսրայելին: «Այսօր ես այստեղ եմ եկել շնորհակալություն հայտնելու ձեզ՝ պատերազմի ժամանակ կատարած հիանալի աշխատանքի համար, երբ բացեցիք Թեհրանի երկինքը և հարված առ հարված վնասեցիք իրանական ութոտնուկի գլուխը՝ վերացնելով Իսրայել պետությանը սպառնացող կործանման սպառնալիքը», - ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Իսրայելի հարավում գտնվող Ռամոնի ավիաբազա այցի ժամանակ դիմելով զինվորականներին։ «Ես ուզում եմ այստեղից հստակ ուղերձ փոխանցել բռնապետ Խամենեիին. եթե դուք շարունակեք սպառնալ Իսրայելին, մեր երկար ձեռքը կրկին կհասնի Թեհրան՝ ավելի մեծ ուժով, և այս անգամ հարվածն անձամբ ձեզ կհասնի»,- հավելել է Կացը: |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
