Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.

«Հայաստանում աճում են ռևանշիստական տրամադրությունները»․ Հաջիև

425
Շաբաթ, 26 հուլիսի, 2025 թ., 15:07
«Հայաստանում աճում են ռևանշիստական տրամադրությունները»․ Հաջիև

«Մենք պետք է շատ ուշադիր լինենք հայ հասարակության մեջ ռևանշիզմի նոր ալիքի նկատմամբ։ Մենք տեսնում ենք, որ արդեն փորձեր են արվում կասկածի տակ դնել մեր տարածաշրջանում նոր ստատուս քվոն»,- գերմանական «Բեռլիներ Ցայթունգ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Մենք տեսնում ենք նոր իրողությունները խաթարելու միտումներ և այն, թե ինչպես են հայ երիտասարդներին խրատում նոր բախումների և պատերազմների ոգով։ Սա բացարձակապես անընդունելի է։ Հետևաբար, Հայաստանի կառավարությունը պետք է հիմա ուշադրություն դարձնի իր հասարակությանը։ Ես կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունները կարևոր քայլ կլինեն այս ամենը դադարեցնելու համար», - ասել է Հաջիևը։