Հարավային Կորեայում ջրհեղեղների հետևանքով 23 մարդ է զոհվել
899
Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ., 16:21
![]() Հարավային Կորեայում ուժեղ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է 23 մարդ, հինգը համարվում են անհետ կորած։ Այս մասին հաղորդում է The Hankyoreh-ը՝ հղում անելով երկրի պետական կառավարման և անվտանգության նախարարության տվյալներին։ Նշվում է, որ զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Կյոնսանգնամդո նահանգում՝ 13 մարդ, Կյոնգի-դոյում՝ վեց, Չունգչոննամդոյում՝ երեք, Գվանգջու քաղաքում՝ մեկ։ Գապյոնգ շրջանում անհետ կորած են համարվում երեք մարդ, որոնց, ենթադրաբար, քշել է արագահոս գետը։ Բացի այդ, ուժեղ անձրևների և ջրհեղեղների պատճառած ավերածությունների հետևանքով ավելի քան 2,2 հազար տարհանվածներ չեն կարողանում վերադառնալ իրենց տները։ |

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
6121:07
Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
11819:18
Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
14018:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
23213:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
28609:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
284Երեկ, 22:25
