Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Մի արտահերթ հայց էլ ուղարկեցինք Ռոմանոսի դեմ»․ Հովհաննես Խուդոյան

224
Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ., 15:42
«Մի արտահերթ հայց էլ ուղարկեցինք Ռոմանոսի դեմ»․ Հովհաննես Խուդոյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Մի արտահերթ հայց էլ քիչ առաջ ուղարկեցինք Ռոմանոսի դեմ»։
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանից պահանջում են ներողություն խնդրել «Սրբազան պայքարի» ու Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Խուդոյանը։

«Ռոմանոս Պետրոսյանը հրապարակայնորեն թույլ է տվել մի շարք վիրավորական և զրպարտչական արտահայտություններ՝ «Սրբազան պայքարի» կալանավորված կողմնակիցների ու Բագրատ Սրբազանի հասցեին։ Մասնավորապես՝ նրանց անվանել է ահաբեկիչներ՝ այդպիսով ստեղծելով բացասական վերաբերմունք և խեղաթյուրելով իրականությունը։ Մենք այս արտահայտությունները հայցադիմումում որակել ենք որպես վիրավորանք և զրպարտություն՝ պահանջելով պատշաճ պատասխանատվություն», –ասել է փաստաբանը։