Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Այսօր ապօրինի կալանավորված Արա Ռոստոմյանի ծննդյան օրն է»․ Տիգրան Աբրահամյան

187
Շաբաթ, 19 հուլիսի, 2025 թ., 10:12
«Այսօր ապօրինի կալանավորված Արա Ռոստոմյանի ծննդյան օրն է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ռեժիմի կողմից քաղաքական հետապնդման ենթարկված և ապօրինի կալանավորված Արա Ռոստոմյանի ծննդյան օրն է:
Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդու ծնողին՝ Արային, գործող կառավարիչը չի ներում, որովհետև նա իշխանության՝ սեփական ժողովրդի դեմ գործածը համարձակվել է որակել դավաճանություն և պայքարում է որդու ու նրա ընկերների գաղափարների իրագործման համար:
Արան քաղբանտարկյալ է, ով ցավը սրտում պայքարել ու պայքարում է իր երկրում արժանապատիվ կյանքի կառուցման համար՝ հստակ գիտակցելով, որ անընդհատ թիրախավորվելու և հետապնդվելու է բռնատիրական ռեժիմ կառուցողների կողմից»։