«Աննա Հակոբյանը հենց այն մեթոդներից է բողոքում, որն ինքն ու իր ամուսինն անխնա օգտագործել են». Սևակ Հակոբյան
86
Այսօր, 20:24
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Վերջերս մարդիկ խոսում են այն մասին, որ Փաշինյանը Կանադայում, այլ վայրերում տներ ունի, բիզնեսներ ունի, բարեկամների անուններով է, կնոջն են վերագրում բաներ։ Լիքն են օդում կախված լուրերն այն մասին, թե քանի գործարարից ինչ գումարներ է իր հիմնադրամով պահանջում, ռեկետ են անում։ Տևական ժամանակ է, ինչ լուրեր են տարածվում, որ օրինակ՝ X սուպերմարկետների ցանցը պատկանում է Աննա Հակոբյանին։ Սուպերմարկետի անունը հատուկ չեմ տալիս, որ ո՛չ գովազդ լինի, ոչ էլ հակագովազդ, նպատակս դա չէ, համ էլ իրենց պես՝ մերկապարանոց հայտարարությունների սովոր չէմ։ Եվ ուրեմն, ամենուր էդ խոսակցություններն են։ Օրերս տեսա՝ Աննա Հակոբյանը հերքում էր․ սպառնում է դատի տալ։ Հրապարակավ դիմեց Գլխավոր դատախազություն, թե՝ զբաղվեք այն լուրերով, որ իմ անունից տարբեր գործարարների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, հետո այդ տարածքներում բացվում է այդ նույն սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղը: Հիմա սրանք ասում են՝ ստերի համար դատի ենք տալիս, սուտ է, թե այդ սուպերմարկետներն իմն է, սուտ է, թե մարդկանց ենք քարշ տալիս-բերում Կրթվելը նորաձև է ակցիային, սուտ է, որ մենք պետբյուջեի հաշվին թռիչքների ժամանակ աստղաբաշխական գումարներ ենք ծախսում, սուտ է, թե էսքան գնանոց ժամացույց ու պայուսակ ունեմ, սուտ է, որ կղզի ենք առել։ Ու նեղվում են, իբր, որ հավատանք, որ ճիշտը իրենք են, ոչ թե իրենց մասին լուրերը։ Հիմա Աննա Հակոբյանը հենց էն մեթոդներից է բողոքում, որն ինքն ու իր ամուսինը անխնա օգտագործել են իրենց ընտանեկան լրատվամիջոցում, ամուսինը՝ նաև զանազան ամբիոններից, այդ թվում՝ Ազգային ժողովի։ «Օդում կախած և չհերքված լուրերի համաձայն» արտահայտությունը Նիկոլի ամենասիրած նախադասության սկիզբն էր։ Ամենապարզ օրինակը բերեմ՝ ՀՀ երկրորդ նախագահի՝ իբր 4 մլրդ, հետո՝ 7 մլրդ դոլար կարողության մասին ֆեյք լուրերը․ էդ ստերը ո՞րտեղից էին տարածվում, ովքե՞ր էին տարածում, ովքե՞ր էին էդ ստերը առավոտից իրիկուն տարածում 10-15 տարի։ Աննա Հակոբյանը պատահաբար չգիտի՞։ Ձեր թերթերում ստերը գրել եք, ԱԺ ամբիոնից կարդացել եք։ Բա հիմա սա էդ քաղաքական բումերանգը չէ՞։ Ուղղակի դուք եկաք իշխանության ու չկարողացաք ապացուցել, որ էն, ինչ վերագրում էիք Քոչարյանին, իրենն է։ Բայց ձեր պարագայում, կգա հաջորդ իշխանությունը ու այդ ժամանակ կպարզվի՝ էդ սուպերմարկետները ձերն են, թե չէ, կպարզվի՝ հագած ամեն մի շորը ոնց է գնվել, կպարզվի՝ որտեղից է, որտեղ ինչ փայ ունեիք։ Գուցե վաղը հերթ կանգնեն բիզնեսմենները՝ ձեր դեմ ցուցմունք տալու համար։ Փաստվել է, որ ինչ դուք էիք մարդկանց վերագրում, սուտ է, բայց ձերը հլը որ մենակ դուք եք ասում, թե սուտ է։ Երբ լուրեր են տարածվում, թե գործարարներին ստիպել են գումար մուծվի Աննա Հակոբյանի հիմնադրամին, բնականաբար՝ հերքում եք, բա հո չեք հաստատի, բայց մարդիկ տեսնում են, որ ձեզ չընդունող գործարարները մուծվում են, խոսակցությունները հանրության մեջ պտտվում են, որ ՊԵԿ-ը տուգանում է հարյուր միլիոնավոր դրամներով, եթե մուծվում են Աննա Հակոբյանի հիմնադրամին՝ մի առժամանակ հանգիստ աշխատում են։ Աննայենք հերքում են, բայց չէ՞ որ ժողովրդին սովորեցրել են տարիներ շարունակ, որ ինչ մամուլը գրում է, ժողովրդի մեջ պտտվում է՝ ճիշտ է։ Նիկոլը կառավարության նիստում ասում էր, որ եթե մի բան լսում ես միաժամանակ մի քանի տեղից, ուրեմն իրական հիմք կա։ Հիմա որ կողմ պտտվում ես, ասում են Աննա Հակոբյանը սուպերմարկետների ցանց ունի, Նիկոլն է հորդորում, որ հավատանք։ Հավատա՞լ Աննա Հակոբյանի հերքումներին, թե ոչ։ Ես մի պահ ուզում էի հավատալ, բայց օրերս մի հոդված աչքովս ընկավ, որն ինձ ստիպեց հերքումներին չհավատալ։ Գիտե՞ք ով է հոդվածի հեղինակը․ Աննա Հակոբյանն ինքը։ 2006 թվականի մարտ ամսվա համարներից մեկում հոդված է գրում Ռոբերտ Քոչարյանի ու Արցախի թեմայով բանակցությունների մասին՝ «լուրեր շրջանառվեցին»-ը սարքելով նյութի հիմք ու ամբողջ հոդվածը կառուցում է էդ շրջանառված լուրերի հիման վրա։ Ապա գրում է, ուշադրություն՝ Աննա Հակոբյանի հոդվածից եմ ցիտում․ «Այս լուրերը, իհարկե, մի քանի անգամ հերքվեցին, բայց լրագրողները ավելի շատ բուն լուրերին են հավատում, քան հերքումներին»։ Հիմա նույն Աննա Հակոբյանը մեզ ասում է՝ էդ մեր ունեցվածքի, սուպերմարկետների, բիզնեսների մասին ինչ գրել են հերքում ենք։ Նույն Աննա Հակոբյանը մեզ ասում էր՝ մենք ավելի շատ բուն լուրերին ենք հավատում, ոչ թե հերքումներին։ Այո, բումերանգը, հատկապես՝ սխալ նետված, չափազանց ցավոտ է վերադառնում»: