Նյու Յորքում Թել Ավիվի գլխավոր հյուպատոսը հայտարարել է, որ Թուրքիան Իսրայելի թշնամին է
![]() Մինչ թուրքական մամուլում տարածվում են լուրեր, որ Թուրքիայի և Իսրայելի միջև Պաղեստինի Գազայի հատվածում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում և Սև ծովում մրցակցությունն ավելի է սրվել և երկու կողմերն արդեն ավելի ագրեսիվ են դարձել միմյանց նկատմամբ, Նյու Յորքում Իսրայելի գլխավոր հյուպատոսը Թուրքիային թիրախավորող հայտարարություններ է անում: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը: Օֆիր Ակունիսը, անդրադառնալով Թել Ավիվի՝ Սիրիայում և Գազայում ունեցած ծրագրերին, այդ հատվածում զինվորներ տեղակայելու՝ Թուրքիայի ցանկությանը, ինչպես նաև Սիրիան ապառազմականացնելու՝ Իսրայելի մտադրություններին, Թուրքիային որակել է թշնամի պետություն. «Թուրքիան Իսրայելի թշնամին է»: Հավելենք, որ Սիրիայում հեղափոխությունից և Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո Թուրքիան սերտ տնտեսական և քաղաքական կապեր է հաստատել Դամասկոսի հետ, ինչպես նաև ցանկանում է ռազմական ներկայություն ունենալ Գազայում՝ ներգրավվելով միջազգային խաղաղապահ խմբի կազմում: Թուրքիայի նման մտադրություններին Իսրայելը կտրականապես դեմ է արտահայտվում, իսկ ԱՄՆ-ն հակառակը՝ փորձում փափկեցնել Թել Ավիվի բիրտ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ: |

«ՀՀ-ում Իրանի դեսպանը գիտի, որ Օմեգային Վաշինգթոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով». Միհրան Հակոբյան
5700:54
«Մենք նորություններ ունենք Իրանի մասին». Թրամփ
8700:52
Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել
7900:12
«Արդարության ու արդարադատության սովն ակնհայտ են այսօր»․ Ռուբեն Մխիթարյան
6200:06
«Պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար»․ Գևորգ Ստեփանյան
5700:00
«Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն». Արա Պողոսյան
72Երեկ, 23:54
