«ՄԱԳԱՏԷ-ին թույլատրվել է ստուգումներ անցկացնել Իրանի չվնասված միջուկային օբյեկտներում»․ Գրոսսի
![]() Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) վերսկսել է ստուգումներն Իրանում, սակայն առանցքային օբյեկտներին հասանելիություն չունի, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Սա ամենակարևոր խնդիրն է, որի հետ մենք ներկայում բախվում ենք Իրանում»,- ասել է Գրոսսին՝ մեկնաբանելով, թե արդյոք գործնական առաջընթաց է գրանցվել ստուգումների վերսկսման հարցում հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածներից հետո, և թե երբ ՄԱԳԱՏԷ մասնագետները կրկին կկարողանան մուտք գործել Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում գտնվող օբյեկտներին։ Նա հավելել է, որ Գործակալությանը հաջողվել է վերականգնել և վերսկսել տեսչական գործունեությունը, սակայն այն շատ սահմանափակ է։ «Մեզ թույլատրվում է մուտք գործել միայն այն օբյեկտներ, որոնք հարվածների չեն ենթարկվել։ Սա լավ է այն առումով, որ այս օբյեկտները գտնվում են ստուգման ենթակա օբյեկտների համաձայնեցված ցանկում։ Սա կարևոր է մեզ համար։ Բայց, իհարկե, մյուս երեք օբյեկտները (Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում - խմբ.) ավելի մեծ նշանակություն ունեն, քանի որ դրանք դեռևս պարունակում են միջուկային նյութերի և սարքավորումների զգալի քանակություն, և մենք պետք է վերադառնանք այնտեղ», - նշել է Գրոսսին։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
