«ԵՄ-ն հայերին ֆինանսական խոստումների սոուսի տակ ստրկացնելու է». Զախարովա
![]() Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողի հարցին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստանում առնվազն 2,5 միլիարդ եվրո ներդնելու մտադրության մասին: Զախարովան հեգնանքով նկատեց՝ ամենայն հավանականությամբ, խոսքն այն գումարի մասին է, որը Բրյուսելը բազմիցս խոստացել է տրամադրել Երևանին, հայ ժողովրդին: «Բայց թե որքանով է այս խոստումը կատարվում, մենք պետք է հարցնենք Երևանին, թե արդյո՞ք նրանք ստացել են այդ գումարը, թե ոչ»,- հարցադրեց Զախարովան։ Նա նաև հաստատեց՝ իրենք չեն մտնելու հայերի գրպանները, դրանք նրանց հարաբերություններն են եվրոպական կառույցների հետ։ «Բայց ինձ թվում է, որ դա Եվրոհանձնաժողովի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի դասական ժանր է՝ ճոխ խոստումներ շաղ տալ, ապա այդ ֆինանսական խոստումների սոուսի տակ ստրկացնել և շարունակել վերահսկել գործընթացները՝ հանելով փրփուրը և օգուտներ ստանալով միայն իրենց համար։ Ավելին, նրանք նույն գումարները մի քանի անգամ հաշվում են՝ որպես նոր օգնություն»,- նշել է Զախարովան։ |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
