#РИАНовости-ի անդրադարձը՝ Ասողիկ աբեղա Կարապետյանի գրառմանը
![]() РИА Новости-ն անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ առանձնացնելով հատվածներ տեքստից: Հիշեցնենք, որ Հայր Ասողիկը ուշ գիշերին սոցկայքի իր էջում գրել էր հետևյալը. «Ես՝ Ասողիկ աբեղա Կարապետյանս, իմ խորին վրդովումն ու հոգեկան վիշտն եմ հայտնում այն թշնամական հարձակումների համար, որոնք մութ ուժերի հետ սատանայական դաշինք կնքած այսօրվա իշխանությունները և նրանց կամակատար տարբեր ծառայությունների կոչվածներն իրագործում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ողջ հոգևոր դասի և ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի դեմ: РИА Новости-ն նաև հիշեցրել է, որ վերջին շրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «ակտիվացրել է Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված հարձակումները»: Անդրադարձ է կատարվել նաև Սրբազանների ու Սամվել Կարապետյանի կալանավորմանը. «Սա վրդովմունք է առաջացրել Սփյուռքի ներկայացուցիչների շրջանում, որոնք նշել են, որ եկեղեցու և նրա կողմնակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումներն անընդունելի են»,- հավելել է լրատվամիջոցը: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
