«Ոչինչ չասող ուղերձների հերթական օրն է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Այսօրն իհարկե դատարկ, ոչինչ չասող ուղերձների հերթական օրն է: Թվում է, թե այս ուղերձները ինքնին մի «անմեղ զբաղմունք»-արարողակարգ են: Իրականում, իրականության հետ կապ չունեցող և դատարկ ուղերձները նպաստում են իրականության և հասկացությունների առավել նենգափոխմանը, դատարկությունը դարձնում են նորմ, նպաստում են ուղերձներում շոշափվող բովանդակության՝ հանրային արժեզրկմանը, հանրային ընկալումներում դրա ձեւականության մասին համոզմունքի խորացմանը: Պատահական չէ, որ այդօրինակ ուղերձների մշակույթը ավելի տարածված է ամբողջատիրական կամ ավտորիտար կառավարման երկրներում, որտեղ հանրությանը գործի փոխարեն մատուցվում է միայն խոսքը, և դա հանրության մոտ ավելի ու ավելի խորացնում օտարվածությունը իրական արժեքներից, օտարվածությունը այն պետությունից, որը մատուցում են միայն ուղերձներով, այլ ոչ թե գործերով»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
