«Փեզեշքիանն ամառվա ընթացքում կայցելի Հայաստան». Սոբհանի
1066
Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ., 19:52
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան ամռան ընթացքում։ Թեհրանն ու Երևանը շարունակում են նախապատրաստվել այցին։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Կողմերն ակտիվորեն պատրաստվում են Իրանի նախագահի այցին։ Այցը կարող է տեղի ունենալ մինչև ամռան վերջ», - ասել է դեսպանը։ Սոբհանին նաև նշել է, որ նախապատրաստական աշխատանքների շրջանակներում հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ, և կողմերը համաձայնեցրել են երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվելիք փաստաթղթերի տեքստերը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը բացասաբար է անդրադառնում հայկական առևտրի վրա, և շատ հայկական բեռներ մնացել են Բանդար Աբբասի նավահանգստում։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
