«Միքայել Սրբազանն այս պահին Մայր Աթոռում է»․ Թամարա Յայլոյան
![]() Ինչպես հայտնի է՝ Շիրակի թեմի Առաջնորդարանում քննչական գործողություններ են, դուռը հսկում են ոստիկանության ներկայացուցիչները։ Փաստաբանն էր առավոտյան ահազանգել, որ «մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան»։ «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է փաստաբան Թամարա Յայլոյանը։ Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներս մտնել առաջնորդարան, որտեղ այս պահին խուզարկություն է կատարվում։ Իրավապահներն ասել են, որ նա կկարողանա մուտք գործել խուզարկությունից հետո։ Առաջնորդարանի մուտքն այս պահին փակ է նաև աշխատակիցների համար՝ ներսում իրականացվող քննչական գործողությունների պատճառով։ Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Աջապահյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» համար։ |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
