ԱՄՆ-ում գնդակահարվել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակն ու նրա ամուսինը
![]() ԱՄՆ Մինեսոտա նահանգում գնդակահարել են Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակին ու նրա ամուսնուն, հաղորդում է ABC News-ը։ Ըստ աղբյուրի՝ սպանվել են դեմոկրատ Մելիսա Հարթմանը և նրա ամուսինը: Մինեսոտայի նահանգապետ թիմ Վոլզը հայտարարել է, որ հարձակումը, ամենայն հավանականությամբ, քաղաքական դրդապատճառներ է ունեցել: Հրաձիգը վիրավորել է նաև սենատոր Ջոն Հոֆմանին և նրա կնոջը. երկուսն էլ վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գրում է ABC-ն: Կասկածյալին տեսել են Հարթմանի տան մոտ՝ ոստիկանական համազգեստով։ Ձերբակալման փորձի ժամանակ նա կրակ է բացել և դիմել փախուստի։ Նախագահ Թրամփը, անդրադառնալով միջադեպին, նշել է. «Ես տեղեկացված եմ Մինեսոտայում տեղի ունեցած սարսափելի կրակոցների մասին, որը, կարծես թե, նպատակային հարձակում էր նահանգային օրենսդիրների դեմ։ Նման սարսափելի բռնությունը չի հանդուրժվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում», - ասել է Թրամփը։ |

Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
165Երեկ, 21:55
Հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է
134Երեկ, 12:12
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
212Երեկ, 09:49
Շորթում՝ Օշականում. կասկածյալներն օրենքով գnղ «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու նրա որդին են
142Երեկ, 00:18
Սոթքում հայտնաբերվել է զինծառայողի մարմին՝ գլխին հրազենային վնասվածքով
16718.11.2026, 22:30
Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
29618.11.2026, 21:07
