Շվեյցարական Ալպերում անհայտ հանգամանքներում մահացել է 5 լեռնագնաց
1260
Կիրակի, 25 մայիսի, 2025 թ., 19:10
![]() Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է 5 լեռնագնացի մարմին։ Վալե կանտոնի ոստիկանության տվյալներով՝ նրանց մահվան հանգամանքներն անհայտ են։ Տագնապը բարձրացրել են այլ լեռնագնացներ, որոնք լքված դահուկներ են նկատել լեռան ստորոտում՝ Ցերմատից տանող հայտնի արշավային արահետի վրա։ Դահուկների տերերին գտնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել, և զբոսաշրջիկները դիմել են փրկարարներին։ Ադլեր սառցադաշտում որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հինգ դի։ Այս պահին աշխատանքներ են տարվում նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Շվեյցարիայի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ միջադեպի ճշգրիտ պատճառները պարզելու համար։ |

Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
165Երեկ, 21:55
Հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է
134Երեկ, 12:12
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
212Երեկ, 09:49
Շորթում՝ Օշականում. կասկածյալներն օրենքով գnղ «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու նրա որդին են
142Երեկ, 00:18
Սոթքում հայտնաբերվել է զինծառայողի մարմին՝ գլխին հրազենային վնասվածքով
16718.11.2026, 22:30
Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
29618.11.2026, 21:07
