«Ապրիլին Երևանում օդի ջերմաստիճանը կարող է հասնել +28-ից +30 աստիճանի»․ Գագիկ Սուրենյան
![]() «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրել է ապրիլին ՀՀ-ում սպասվող ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանները․ «Արևադարձային տաք հոսանքների ներթափանցման ժամանակ ցերեկային ժամերին Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-23 աստիճան, Լոռիում՝ 21-25, Տավուշում՝ 29-31 աստիճան։ Երևանում ամսվա ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +28-ից +30 աստիճանի։ Գիշերային ժամերին Արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցման դեպքում Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիք, Սյունիքի լեռնային շրջաններում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև -6 -10 աստիճան։ Երևանում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է 0 +2-ի սահմաններում»։ |
«Գյումրի կարող են գնալ նաև իշխանական տղամարդ անտռուսիկ պատգամավորները». Էդգար Ղազարյան
2120:30Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ կանխել են ռազմական հեղաշրջման փորձը
7319:51Ֆրանսիան օգնել է Զելենսկիին Թրամփին ուղղված հաշտության նամակի հարցում
6619:33«Պետությանը միլիոնավոր դոլարների վնաս հասցրած Էմին Եղիազարյանին՝ մարզպետի շնորհակալագիր»․ Ոսկան Սարգսյան
6719:12Ադրբեջանն ու Չինաստանը պատրաստվում են առանց վիզայի ռեժիմի
6219:01«Մենք կապրիզներ չենք անում, հողատարածքի համար վճարել ենք, դա պիտի լինի մերը»․ Հայկ Սմբատյան (տեսանյութ)
7218:24