Ֆրանսիան օգնել է Զելենսկիին Թրամփին ուղղված հաշտության նամակի հարցում
![]() Ֆրանսիացի դիվանագետները ներգրավված են եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին ուղղված հաշտության նամակի պատրաստման մեջ՝ Սպիտակ տանը նրանց վիճաբանությունից հետո, գրում է Politico-ն՝ վկայակոչելով ֆրանսիացի պաշտոնյային։ Փարիզի, Լոնդոնի և Բեռլինի բարձրաստիճան դիվանագետները «շաբաթներ շարունակ գլուխ են կոտրել» Թրամփի և Զելենսկիի միջև վեճից հետո՝ մտածելով, թե ինչպես վերականգնել երկու առաջնորդների խարխլված հարաբերությունները: Զելենսկիի և Թրամփի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, նշում է աղբյուրը։ Նամակում ուկրաինացի առաջնորդն ասել է, որ պատրաստ է աշխատել խաղաղության համար Թրամփի «ուժեղ ղեկավարության» ներքո և Սպիտակ տան վեճն անվանել է «ափսոսանք»: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոնաթան Փաուելին հանձնարարել է լուծել վեճը, գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Փաուելը սերտորեն համագործակցում էր իր ամերիկացի գործընկեր Մայք Վալցի հետ և սերտ կապեր էր պահպանում ֆրանսիացի և գերմանացի պաշտոնյաների հետ: Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումից առաջ բրիտանացի խորհրդականը մեկնել է Կիև, որտեղ հանդիպել է Զելենսկիի և նրա աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին՝ հրադադարի մասին համաձայնագրի նախագիծ պատրաստելու համար։ Ջիդայում բանակցությունների նախօրեին Սթարմերը զանգահարել է Թրամփին։ Նա ցանկանում էր համոզել ամերիկացի առաջնորդին, որ Ուկրաինայի նախագահն իսկապես լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, և որ բոլորը, այդ թվում՝ Բրիտանիան, քրտնաջան աշխատում են համաձայնության հասնելու համար։ Սթարմերը Թրամփին ասել է, որ ցանկանում է, որ ԱՄՆ-ն վերսկսի ռազմական օգնությունն ու հետախուզական տվյալների փոխանակումը, երբ գործարքը ձեռք բերվի: «Չնայած Մոսկվան և Կիևն ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքներում 30-օրյա հրադադարի մասին, կողմերը մշտապես խախտում են այն»,- նշում է աղբյուրը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
