Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ կանխել են ռազմական հեղաշրջման փորձը
![]() Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Հաթաբն իր գերատեսչության աշխատանքի վերաբերյալ զեկույցի ժամանակ հայտարարել է պետական հեղաշրջում իրականացնելու դավադրության բացահայտման մասին, որը ծրագրել էին «տապալված ռեժիմի սպաները» (նկատի ունի Բաշար ալ-Ասադի իշխանությունը-խմբ.): Հաթաբը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է խափանվել հեղաշրջման փորձը, սակայն նշել է, որ ծրագրում են ստեղծել վարչություն, որը քրեական հետապնդման կենթարկի նախորդ կառավարության գործունեության մեջ ներգրավված հանցագործներին, հաղորդում է SANA-ն: Անցյալ տարվա նոյեմբերի վերջին հակաասադական ուժերը, որոնք այն ժամանակ վերահսկում էին հյուսիսային Իդլիբ նահանգի միայն մի մասը, հարձակում սկսեցին կառավարական ուժերի դիրքերի վրա։ Օրերի ընթացքում բանակի դիմադրությունը ջախջախվեց, և ապստամբները գրավեցին մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գործնականում առանց կռվի գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը և հայտարարեցին անցումային կառավարություն ստեղծելու մասին։ Նախագահ Բաշար ալ Ասադին հաջողվեց թռչել Մոսկվա: Մարտին Սիրիայի նոր իշխանությունները հայտարարեցին, որ նախկին նախագահ Ասադին հավատարիմ նախկին զինվորականների խումբը համակարգված հարձակումներ է իրականացրել Միջերկրական ծովի ափի երկայնքով կառավարական անցակետերի, ավտոշարասյունների և դիրքերի վրա: Սա պատրվակ է դարձել Լաթաքիա նահանգում գործողության համար, որի ընթացքում մեծ թվով խաղաղ բնակիչներ են սպանդի ենթարկվել։ Ըստ լրատվամիջոցների և իրավապաշտպանների, բռնությունների զոհ են դարձել հիմնականում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ ալավիները (ալավի է նաև նախկին նախագահ Ասադի ընտանիքը) և այս շրջանում ապրող քրիստոնյաները։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
