Ուկրաինան հարվածել է Սումին հրթիռակոծած ռուսական բրիգադին
![]() Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 16-ին, Ուկրաինական ԶՈՒ-ն անօդաչու սարքերով հարձակվել է Իվանովոյի շրջանի Շույա քաղաքի վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ քաղաքի վրա ավիացիոն տիպի յոթ անօդաչու թռչող սարք է վնասազերծվել։ Այնուամենայնիվ, սոցիալական ցանցերում մի քանի տեսանյութ է տարածվել Շուայից, որտեղ երևում է, թե ինչպես են անօդաչու թռչող սարքերը խոցում թիրախները: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ առնվազն 3 անօդաչու թռչող սարք թռել է Շույա քաղաքի հարավում գտնվող ռազմական քաղաքի տարածք։ «Իվանովո. միջադեպեր» թելեգրամ-ալիքի բաժանորդները հայտնել են զորանոցում տեղի ունեցած հարվածի մասին։ Հերթական անօդաչու թռչող սարքն ընկել է զորամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ գեներալ Բելովի փողոցում։ Ռուս նախկին զինվորականը, ով նախկինում ծառայել է Շույա քաղաքի հրթիռային ստորաբաժանումում, հաստատել է, որ անօդաչու սարքը հարվածել է զորանոցին։ Հրթիռային բրիգադի տեղակայման վայրին հարվածելու մասին պաշտոնական հաղորդումներ չկան: Օպերատիվ շտաբը չի նշել թիրախի խոցման անունը՝ հայտնելով միայն, որ հարձակման հետևանքով ոչ ոք չի զոհվել, երկու թեթև վիրավորներ ստացել են բժշկական օգնություն: Շույա քաղաքից մինչև Ուկրաինայի սահմանի մոտակա կետը ուղիղ գծով մոտ 700 կմ է։ Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարեց, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել ռուսական մեկ այլ ստորաբաժանման, որին ևս Ուկրաինան պատասխանատու է համարում Սումիի հրետակոծության և Ծաղկազարդի օրը խաղաղ բնակիչների մահվան համար։ Ուկրաինացի զինվորականները պնդում են, որ պատասխան հարված են հասցրել ռուսական բանակի 448-րդ հրթիռային բրիգադի մշտական տեղակայման կետին, որը գտնվում է Կուրսկի շրջանի Կլյուկվա գյուղի մոտ՝ շրջկենտրոնից 6 կիլոմետր հարավ-արևելք։ Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասվում է, որ հարվածը հանգեցրել է զինամթերքի երկրորդական պայթեցման: |

Ծեծի ենթարկվածը Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալն է
159Երեկ, 16:36
«Վարչության պետի մասնակցությամբ քննիչները ծեծել են ոստիկանին»․ Լիա Սարգսյան
215Երեկ, 15:42
3 մահ՝ մի քանի վայրկյանում (տեսանյութ)
229Երեկ, 15:40
Կիևը հրթիռակոծվել է (տեսանյութ)
245Երեկ, 14:23
Թուրքական ընկերության նավը ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել
206Երեկ, 14:05
Տեսախցիկները նկարահանել են Գավառում 10-ամյա երեխայի վրաերթի պահը (տեսանյութ)
23320.08.2026, 23:42
