Նոր գիրք` «Լռեցված ոճիրը. Հայոց Ցեղասպանության ընթացքում երեխաների բռնի տեղափոխումը»
![]() Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ընթերցողների լայն շրջանակին է ներկայացնում The Silenced Crime: Forcible Child Transfer During the Armenian Genocide (խմբագիր՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյան) հատորը: Այս մասին հայտնում են Հայոց Ցեղասպանության թանգարանից։ «Գիրքը ներկայացնում է ՀՑԹԻ–ի գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի, Ռեգինա Գալուստյանի, Նարինե Մարգարյանի, Շուշան Խաչատրյանի, Ռոբերտ Թաթոյանի, Հարություն Մարությանի, ինչպես նաև ֆրանսահայ պատմաբան, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոն Գևորգյանի ուսումնասիրությունները: Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցաբար տպագրված այս գիրքը Brill հրատարակչության նոր՝ Armenian History and Culture (Հայոց պատմություն և մշակույթ https://brill.com/view/serial/AHUC), Շարքի մեկնարկային հատորն է: Խմբագիրներն են պ.գ.դ. Աշոտ Հայրունին և պ.գ.թ. Ռոբերտ Սուքիասյանը: Հեղինակների հետազոտությունները նվիրված են Հայոց ցեղասպանության ժամանակ հայ երեխաների բռնի տեղափոխման և ձուլման երևույթի տարբեր կողմերին՝ որպես հայ ինքնության դեմ ուղղված երիտթուրքական վարչակարգի համակարգված գործողություն։ Հայ երեխաները դարձան ցեղասպանական ավելի լայն ռազմավարության թիրախ՝ բռնի կերպով կտրվելով իրենց արմատներից, տեղափոխվելով իսլամադավան ընտանիքներ կամ պետական որբանոցներ։ Կառավարական հրամանագրերի և շարքային քաղաքացիների նախաձեռնությունների համակարգված գործադրմամբ՝ երեխաների ազգային ինքնությունը համակարգված կերպով ջնջվում էր՝ կրոնափոխության և անձնական տվյալների փոփոխության, երեխաների իրական ծագումը սքողելու միջոցով։ Պատմական, իրավական, կրոնական, մարդաբանական, վիճակագրական և սոցիոլոգիական տեսանկյուններից գիրքը ներկայացնում է երեխաների բռնի տեղափոխումը որպես Հայոց ցեղասպանության հիմնական բաղադրատարր, նաև անդրադառնում այդ երեխաների ազտագրման, իրենց հայկական ինքնությանը վերադարձնելու ջանքերին։ Գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է գտնել հետևյալ հղմամբ՝ https://brill.com/display/title/71069 Գրքի ֆիզիկական օրինակները հասանելի կլինեն մայիսի 12-ից»,- ասվում է հաղորդագրությունում։ Աղբյուրը` Հայոց Ցեղասպանության թանգարան |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
