«Նիկո՛լ, քո «կտերը» գազազեցնում են անգամ «նիկոլախտով» տառապողներին»․ Նաիրա Զոհրաբյան
![]() «Նիկոլ Փաշինյանը վաղուց է դուրս եկել նախընտրական քարոզարշավի, 7 տարի է զբաղված է պոպուլիզմով, դեմագոգիայով, չորս պատերազմ է բերել, հինգերորդը մեր քթի տակ է, և հիմա ինչքան էլ երեկվա իր «Շապիտո կրկեսում» հայտարարեց, որ պատերազմ չի լինի, միևնույն է, մեջբերեմ Ալիևի 3 օր առաջվա հայտարարությունը՝ քանի դեռ չեն կատարվել իր պայմանները, պատերազմի հավանականություն ամեն օր կա»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով՝ Փաշինյանի՝ երեկվա բեմադրած կրկեսը, հիստերիկ պահվածքն իր էլեկտորատին էր ուղղված։ «Փաշինյանի հայտարարությունները խաղաղության մասին առ ոչինչ են․․․ Սահմանադրական հանրաքվեն ուղղակի ծուղակ է․ անընդունելի էր խաղաղության պայմանագրի համար, որպես նախապայման, ընդունել Ադրբեջանի ուլտիմատումը՝ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ,- նշեց Զոհրաբյանը։ Անդրադառնալով թալանը ետ բերելու մասին Փաշինյանի հայտարարություններին, Զոհրաբյանը նշեց․ ««Թալան» օպերացիան այլևս մոգական ազդեցություն չունի նույնիսկ «նիկոլախտով» տառապողների վրա․․․։ Բոլորը տեսնում են նրանց հսկայական ունեցվածքը: Ինչպե՞ս է հնարավոր բոմժից դառնալ միլիոնատեր, նույնիսկ Անդերսենի հեքիաթներում նման թռիչքային տրանսֆորմացիա չկա նկարագրված․․․ Նիկո՛լ, նոր «կտեր» փնտրիր․․․ Քո «կտերը» գազազեցնում են անգամ քո երդվյալ «նիկոլախտով» տառապողներին»,-ընդգծեց Զոհրաբյանը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
