Ինչ է կապում Արմեն Աբազյանին Սամվել Շահրամանյանի հետ․«Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անհետացել է՝ նա մի կողմ քաշված, հետևում է արցախցիների օր օրի խորացող խնդիրներին և պայքարին, բայց գրեթե ոչ մի տեղ չի երեւում։ Շահրամանյանը ոչ արցախցիների՝ մարտի 29-ի հանրահավաքին երևաց, ոչ այցելել է Ազատության հրապարակում տեղադրված արցախցիների վրան, մինչդեռ ենթադրվում էր, որ պետք է հրապարակային ելույթներ ունենա եւ այդ պայքարն առաջնորդի։ Փաստ է, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ արցախցիների մի մասին վախեցնելով ու սպառնալով, մյուսներին՝ գայթակղելով կամ պառակտելով՝ ապաակտիվացնի, հեռացնի փողոցից ու հրապարակից։ Գրել էինք, որ Արցախի ԱԺ-ն օրերս նիստ է գումարել, ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ երկարաձգելով Արցախի նախագահի և խորհրդարանի լիազորությունները։ Այդ նիստից առաջ կրքերը թեժացել են։ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավորները մեղադրանքներ են ուղղել ընդդիմադիրներին, թե արցախցիների թեման պետք չէ կապել Հայաստանում իշխանափոխության հետ, պետք չէ քաղաքականացնել։ Իսկ արմատական թևը գտնում է, որ պետք է սոցիալական պայքարի հետ միասին առաջ մղել նաեւ քաղաքական պայքար, գերիների վերադարձի թեման, Արցախի վերադարձի հարցը։ Պրոնիկոլական արցախցիները կարծում են, որ պետք է միայն սոցիալական թեման բարձրացնել։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
