Արցախցիների պառակտումը շարունակվում է․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Արցախի ԱԺ-ն երեքշաբթի օրն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պահպանեց Արցախի նախագահի պաշտոնը։ Ուշ երեկոյան հրավիրված նիստին 33 պատգամավորից 30-ը, այսինքն՝ բոլորը, ովքեր գտնվում են Հայաստանում, մասնակցել են։ Այդ թվում՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքի» պատգամավորները, որոնց բոյկոտի պատճառով Հայաստանում հրավիրված նիստերը տապալվում էին։ Ասում են՝ Սամվել Բաբայանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Արցախի նախագահի պաշտոնում։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ նախագահի լիազորությունները լրանալուց՝ մայիսի 21-ից հետո խորհրդարանը կկարողանա նախագահ ընտրել 22 պատգամավորի ձայնով: Եթե առաջին փուլով չընտրվի, երկրորդում՝ 17 ձայնով։ Ուշագրավ է, որ Սամվել Շահրամանյանը չի հստակեցրել՝ առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ, միայն հորդորել է՝ ընդունել այդ փոփոխությունները, որ նախագահի ինստիտուտը չլուծարվի։ Ի դեպ, երեկ Արցախի ներկայացուցչության մոտ 2 տասնյակ ցուցարար էր հավաքվել, ըստ արցախցիների՝ Բաբայանի կողմնակիցներ, որոնք Շահրամանյանից պահանջում էին միասին գնալ դատախազություն և պարզել իր դիմումի ճակատագիրը։ Նա 2023 թ. նոյեմբերի 8-ին դիմել էր ՀՀ դատախազություն, որ Արցախի նախկին պաշտոնյաների իրավախախտումների, յուրացումների վերաբերյալ քրգործ հարուցվի՝ տարածված խոսակցություններին վերջ տալու համար: Արցախի նախագահի ցուցումով դատախազությանն էին տրամադրվել Արցախի ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները: Ցուցարարները հայտարարել են՝ եթե Շահրամանյանը չի կարողանում թալանը վերադարձնել, թող հեռանա, Բաբայանը կգա՝ կանի։ Սրանով մի քանի խնդիր են լուծում․ Բաբայանին նախագահ դարձնել և արցախցիների պայքարն ուղղորդել Արցախի իշխանությունների դեմ»։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
