Արտահերթ կլինի, իշխանությունը «զադնի» է դնում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Հերթական նիստերի ավարտից հետո ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում 1 հարց է՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով ֆիզիկական անձանց՝ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը և որոշ կարգավորումներ կվերանայվեն: Ներկայում հայտարարագրերը ներկայացնելու և եկամտահարկ վճարելու վերջնաժամկետը մայիսի 1-ն է: «Խնդիրն այն է, որ 2024 թ. հաշվետու տարվա համար հայտարարատու ֆիզիկական անձանց շրջանակն էականորեն ընդլայնվել է, ինչի հետևանքով երկարաձգվել են նույնականացման քարտերի տրամադրման գործընթացները: Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել 2024 և 2025 թթ․ համար հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը: Միաժամանակ, հայտարարագրերի ինքնաշխատ եղանակով լրացումը լիարժեք ապահովելու և հարկային գործակալներից ստացվող տեղեկությունները լիարժեք մշակելու առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը»,- նշված է հիմնավորման մեջ: Իրականում պարզ է, որ քաղաքացիները բոյկոտում են հայտարարագրման գործընթացը, ինչն էլ ստիպել է ժամկետները երկարացնել, ավելի ճիշտ՝ «զադնի դնել»։ Առաջարկում են եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետ սահմանել 2025 թ. նոյեմբերի 1-ը»։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
15306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
16406.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14006.11.2026, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
14106.11.2026, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
15406.11.2026, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13206.11.2026, 11:24
