«Կցանկանայի դառնալ խաղաղության դեսպան»․ Վան Դամը՝ Պուտինին
![]() Հոլիվուդյան աստղ Ժան-Կլոդ Վան Դամը տեսաուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ցանկություն հայտնելով գալ Ռուսաստան և դառնալ «խաղաղության դեսպան»։ Տեսանյութը հրապարակվել է ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյի Telegram ալիքում։ «Մենք ցանկանում ենք գալ Ռուսաստան: Կփորձենք դա անել այնպես, ինչպես դուք եք ցանկանում, որպեսզի հնարավորություն ունենամ դառնալ խաղաղության դեսպան: Ինձ համար պատիվ կլիներ կրել այդ կոչումը», - ասել է Վան Դամը: Դերասանը նշել է, որ մտադիր չէ քաղաքական թեմաներ շոշափել, այլ ցանկանում է խոսել բացառապես «խաղաղության, սպորտի և երջանկության մասին»։ Ուղերձի վերջում Վան Դամը «մեծ համբույր» է փոխանցել Պուտինին, նրա ընտանիքին և ողջ ռուս ժողովրդին։ Հրապարակված տեսանյութում դերասանի կողքին նստած տղամարդը, ըստ լրատվամիջոցների, ձեռնարկատեր և Ուկրաինայի նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն է։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
