Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ.

«Մարդիկ հասկացել են, որ ձեզ հետ աշխատելը «զապադլո» է». Կարեն Քոչարյան

132
Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 12:48
«Մարդիկ հասկացել են, որ ձեզ հետ աշխատելը «զապադլո» է». Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական ցնցող բացահայտումն է արել: «Երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, որի արդյունքում էլ հենց ՀՀ կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Իսկ մարդկային ռեսուրսի ճգնաժամն էլ նրանից է, որ բնակավայրերի 70 տոկոսից ավելիում մանկապարտեզ չկա»:
Դրան ասեք, որ երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ չկա… պարզապես մարդիկ վաղուց արդեն հասկացել են, որ ձեզ հետ աշխատելն ու ասոցացվելը «զապադլո» է: Մարդիկ հասկանում են, որ վաղ թե ուշ այս բարդակն ավարտվելու է և իրենք այդ ժամանակ «իզգոյ» չեն լինի»:

Աղբյուրը`   Կարեն Քոչարյան