Կայացել է «Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք...» գրքի շնորհանդեսը
![]() Հայ կինոյի օրը Գրականության և արվեստի թանգարանում նշանավորվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք...» գրքի շնորհանդեսով և գրքի հեղինակի՝ կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի հետ հանդիպումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գիրքը մեծ արտիստի՝ Մհեր Մկրտչյանի չգրված մենախոսությունն է, որը հեղինակը ձայնագրել է ավելի քան 40 տարի առաջ: Ռոբերտ Մաթոսյանը, լինելով նրա մտերիմ բարեկամներից մեկը և «Ֆիլմ» թերթի խմբագիրը, տարբեր առիթներով ուղեկցել և ձայնագրել է արտիստի հանդիպումները արտերկրի կինոփառատոներում ականատես է եղել նրա աննախադեպ ընդունելությանը և հանդիսատեսի ջերմ սիրուն: Գիրքն, ըստ հեղինակի, ուղերձ է նոր սերնդին, չգրված հետադարձ հայացք, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանը բացում է ինքնաճանաչողության, չափի և չափավորության, արժանապատվության գաղտնիքներն ու խորհուրդներ տալիս։ «Ձայնագրությունը կատարելիս մի նպատակ ունեի՝ բացել ու ներկայացնել Ֆրունզիկին որպես անհատականություն, մարդ, դերասան, արվեստագետ։ 40 տարի անց այդ ձայնագրությունը վերածվեց գրքի։ Աշխատել եմ չմիջամտել, շատ թեթև հարցեր եմ տվել, որ բացվի, խոսակցությունն առաջ գնա»,- նշել է Ռոբերտ Մաթոսյանը։ |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
