«Ալեն Սիմոնյանը պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել»․ Վահե Մակարյան
![]() Լրագրող Վահե Մակարյանի թելեգրամյան գրառումը․ «Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել Այսօր ստացա Ալեն Սիմոնյանի փաստաբանի կողմից իմ դեմ ներկայացված հայցի վերաբերյալ ծանուցումներից երկուսը։ Նշեմ, որ Ալեն Սիմոնյանը երեք տարբեր դրվագով դատական հայց է ներկայացրել իմ ու MediaHub-ի դեմ, դրանցից երկուսը՝ իմ ու Մեդիահաբի, մեկը՝ անձամբ իմ դեմ։ Երեք հայցն էլ դատարանը հետ էր ուղարկել, և այսօր տեղեկացա, որ նրանցից երկուսով Ալենի փաստաբանը նորից է դիմել դատարան՝ հավանաբար շտկելով նախորդիվ ներկայացրած հայցի թերությունները, իսկ մյուսով դեռ նորություն չկա։ Երեք հայցով էլ Ալեն Սիմոնյանն ինձնից պահանջում է հերքում և 1 մլն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում։ Նաև միջնորդել է դատարանին՝ հաշիվներիս վրա 1 մլն դրամի չափով արգելանք դնել։ Հուսամ՝ դատարանը չի բավարարի հաշիվներիս վրա արգելանք դնելու վերաբերյալ ԱԺ նախագահի ցանկությունն ու նրա փաստաբանի ներկայացրած միջնորդությունը։ Թեպետ՝ պիտի լինի այդքան գումար, որ արգելանք դնի։ Ի դեպ, այսպես մեկ էլ Տիգրան Ավինյանն էր պահանջել արգելանք դնել լրագրող Դավիթ Սարգսյանի և 168.am կայքի հաշիվների վրա։ Ալենը հիմա գնում է նույն ճանապարհով, փաստորեն։ Ես չգիտեմ արդեն, թե սա Ալեն Սիմոնյանի կողմից լրագրողների դեմ ներկայացրած արդեն որերորդ հայցն է, որոնց մի մասով նա պարտվել է, օրինակ՝ հենց Մեդիահաբին է պարտվել վերջերս, որոշներով էլ հաղթել, բայց ես նախկինում չեմ հիշում դեպք, որ ԱԺ նախագահները դատի տային լրագրողներին ու այսպիսի պայքարի և «պատերազմի» մեջ մտնեին նրանց հետ իրենց տված հարցերի կամ գրած նյութերի համար։ Ալեն Սիմոնյանն այս առումով, ինչ խոսք, յուրահատուկ է, և պատմության մեջ նա թերևս նաև այս հայցերով կմնա։ Փաստորեն, ՔՊ-ական իշխանությունների հռչակած ժողովրդավարության բաստիոնը նաև մամուլի դեմ այսպիսի ճնշումներով է արտահայտվում։ Այսքանը՝ առավոտ բարի լույսով»։ Աղբյուրը` Վահե Մակարյան |
Սպասվում են անձրև, ամպրոպ, քամի (լուսանկար)
5508:30«Բաքվի հետ ուղիղ կապն արդյունավետ գործիք համարող Փաշինյանն ինչո՞ւ այդ կապը չի օգտագործում». «ՀայաՔվե»
6904:12«Ինչի՞ համար է նախատեսված երևանցիների կողմից վճարվող բարձրացված գույքահարկը». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
8803:06«Այս պատուհասի խուցպան հակառակն է». Ստեփան Դանիելյան
12700:24«Գետնին են գցել դատապարտյալին, կանգնել վրան ու մահակներով ծեծել՝ պահանջելով երգել». Էլինար Վարդանյան
11700:12«Շատ ճիշտ կլինի, որ լուսաբանվի». Տիգրան Հակոբյանը՝ Հ1-ի՝ Բաքվում հայերի դատավարություններին չանդրադառնալու մասին (տեսանյութ)
8700:00