Արամ Հովհաննիսյանին «մանթրաժի» մեջ է գցել՝ ձայնը տալով Դանիել Իոաննիսյանին. «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում այնքան են սարսափում սորոսականներից, որ նրանց չնեղացնելու համար պատրաստ են օրենք խախտել։ ԱԺ-ում երեկ հրավիրված «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով լսումների ժամանակ նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ Դանիել Իոաննիսյանին արտահերթ ելույթի իրավունք պետք է տա, քանի որ նա կառավարությունում այլ միջոցառման է շտապում։ Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանից ներողություն հայցեց՝ նրա հերթը խլելու համար, և ամբիոնի մոտ հրավիրեց Իոաննիսյանին, չնայած նա հիմնական զեկուցող չէր և, լսումների կանոնակարգով՝ զեկուցողներից հետո պետք է ելույթ ունենար։ Խաչատրյանի քայլը բուռն քննարկումներ բորբոքեց, հենց դահլիճում, լսումների մասնակիցներից ոմանք ռեպլիկներ արեցին, որ Իոաննիսյանը հիմնական զեկուցող չէր, ինչո՞ւ է նրան արտոնություն տրվում։ Իսկ Արամ Հովհաննիսյանն ուղղակի «մանթրաժի» մեջ էր, քանի որ իր նախկին գործընկեր Արմեն Խաչատրյանը, Դանիել Իոաննիսյանին, փաստորեն, ավելի էր կարեւորել, քան ոստիկանապետին»: |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
