Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«ՀՀ ԱԳՆ-ն Ալիևի մաքրազերծման ու սրբադասման նախարարություն է»․ Տաթևիկ Հայրապետյան

155
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 11:30
«ՀՀ ԱԳՆ-ն Ալիևի մաքրազերծման ու սրբադասման նախարարություն է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Եթե մենք ունենայինք ՀՀ պետական շահը սպասարկվող ԱԳՆ, ապա կխոսեին ամենօրյա մակարդակով տարածվող ապատեղեկատվությունների, ռազմական, հայատյաց հռետորաբանության և այլ խնդրահարույց հարցերի մասին՝ կոչ անելով Ալիևին հետևել իր իսկ հայտարարություններին։ Բայց մենք ունենք Ալիևի մաքրազերծման ու սրբադասման նախարարություն՝ հանձին ՀՀ ԱԳՆ-ի։ Առհասարակ, ՀՀ իշխանական ներկայացուցիչների տեքստերից այնպիսի տպավորություն է, որ իրենց խնդիրն է փրկել Հայաստանը Արցախից, Արցախի հայերից կամ Արցախի հայերի իրավունքները բարձրաձայնող հայերից, իսկ Ադրբեջանն էլ մի կամեցող ու խաղաղասեր երկիր է, որի նկատմամբ մենք մեզ շատ սխալ ենք պահել․․․Սա է էլի ծուռ հայելիների մեր «իրական» Հայաստանը, ցավոք»։