ՔՊ-ականները Անդրանիկ Քոչարյանի հարցով մտադիր են ընդդիմադիրների հետ աշխատել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ընդդիմության նախագծին՝ ստեղծելու ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի դրսեւորման մասով Էթիկայի հանձնաժողով: Եվ այս առումով հանձնաժողովը ՔՊ-ականների սրտով է՝ նրան իր «տեղը ցույց տալու» համար: Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի հետ վերջին միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել է՝ չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաեւ այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի վերաբերյալ: Անդրանիկ Քոչարյանը հետո նաեւ հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ հաջորդ օրը իր գլխավորած հանձնաժողովի նիստում հավելել էր, որ իր ասածի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, եւ որ պարզապես մեջբերել է Բագրատ սրբազան Գալստանյանին (իրականում ստելով)»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
