Իշխանությունը հույսը չի կորցնում. Փաշինյանն աշխատում է պառակտել ընդդիմությանը Գյումրիում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները դեռ հույսները չեն կտրում, որ ինչ-որ բան կպատահի, ու ապրիլի 16-ին ընդդիմադիրները Վարդան Ղուկասյանին չեն կարողանա ընտրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ականները սպասում են, որ հնարավոր է Փաշինյանին հաջողվի ընդդիմադիրներին պառակտել ու տապալել Գյումրու քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրվելը: Եթե չընտրեն, նշանակում է՝ կհաղթի ՔՊ-ն: Բայց ընդդիմադիրներն էլ հայտարարում են, որ իրենք թույլ չեն տալու ՔՊ-ին Գյումրիում իշխանություն ունենալ: Ի դեպ, երեկ ողջ օրը փորձեցինք կապ հաստատել Դավիթ Առուշանյանի ու Սարիկ Մինասյանի հետ, սակայն՝ ապարդյուն, նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանում: Չկարողացանք պարզել, թե ով է Փաշինյանից ՍՄՍ ստացել՝ պաշտոնից հեռանալու եւ ՔՊ-ին մոռանալու մասին»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
