«Ո՛չ բողոքող կա, ո՛չ՝ հանցանք․ մեջների տուժողը ես եմ»․ Էդգար Ղազարյան
![]() «Իրավական առումով չափազանց խեղճ է այս գործը։ Իրավական դատարկության հետ գործ ունենք»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով իր դատական գործին։ Նա նշել է, որ տեղի ունեցածը և մեղադրական հոդվածը իրար հետ կապ չունեն․ «ՍԴ Նախագահ Արման Դիլանյանի գործունեությունը ուղղակի համեմատել եմ վարձկան ահաբեկչի հետ։ Բացի քննիչից ու դատախազից ուրիշ ոչ մեկը չի պատկերացրել նրան վարձկան ահաբեկչի տեսքում»։ Ղազարյանի խոսքով՝ ոչ մի դատավոր չի բողոքել։ «Ոչ բողոքող կա, ոչ հանցանք կա, ոչ քրեական օրենսգրքի հոդված կա, ոչ տուժող կա։ Մեջների տուժողը ես եմ, որ գործս թողել, գալստուկս կապել, եկել նստել դատարանում»,- հավելել է Ղազարյանը։ Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորներին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու համար։ |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
