Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հերթական փորձությունն են պատրաստել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ-ից վտարված պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հերթական փորձությունն են պատրաստել երբեմնի գործընկերների համար․ նրանք պատրաստվում են շրջանառության մեջ դնել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ՝ առաջարկելով քվեարկությունների ժամանակ քվեատուփերը հակառակ՝ շրջված դնել, որպեսզի ընտրողը քվեախցիկում թիկունքով կանգնած լինի ընտրական հանձնաժողովի անդամներին ու դիտորդներին, և նրանք տեսնեն ընտրողի գործողությունները։ Նախագծի հեղինակներն այդպիսով նպատակ ունեն կանխել ընտրողի նկատմամբ քաղաքական ուժերի ազդեցությունը, մասնավորապես՝ հեռախոսով քվեաթերթիկը, ընտրության պրոցեսը նկարելու հնարավորությունը։ Ի դեպ, այս առաջարկը նրանք արել են նաեւ ՔՊ-ում՝ դեռեւս գործող վարչության ընտրություններից առաջ, սակայն, հավանաբար, ազատ, թափանցիկ ընտրությունների ջատագով Փաշինյանը մերժել է այն»։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
