Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 29 մարտի, 2025 թ.

«Փաշինյանը ՔՊ-ականների հետ վարվում է այնպես, ինչպես մանկապարտեզի չար դայակը՝ սաների հետ». Ոսկան Սարգսյան

116
Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ., 16:00
«Փաշինյանը ՔՊ-ականների հետ վարվում է այնպես, ինչպես մանկապարտեզի չար դայակը՝ սաների հետ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հովիկ Աղազարյանին պատգաավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության ԱԺ-ում քննարկումը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների հետ վարվում է այնպես, ինչպես մանկապարտեզի չար դայակը մանկապարտեզի սաների հետ․ փոքրիկներից ով իրեն խելոք, դայակին հնազանդ է պահում, նրանից ստանում է կոնֆետ, իսկ ով չի հնազանդվում, քանոնով հարվածներ է ստանում հետույքին։ Սա Նիկոլի թվի խտրական արդարադատություն է, որի սկզբունքը սահմանել է ֆաշիզմի հիմնադիր, Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինին, ասելով․ «Օրենքը մեր հակառակորդներին պատժելու համար է, իսկ մերոնց ամեն ինչ կարելի է»։ Նիկոլ Փաշինանին տեսնելով՝ Հիսուսի գոյությանը հավատացած Հովիկ Աղազարյանը երբ չկատարեց ՍՄՍ-ով Նիկոլ Փաշինյանի խորհուրդ-պահանջը՝ վայր դնել մանդատը, դարձավ ոչ յուրային, այսինքն՝ պատժվելու սուբյեկտ»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան