«Այդ հագուստը ծառայեցնում եք քաղաքական նպատակների համար»․ Թագուհի Թովմասյանը՝ Աննա Վարդապետյանին
![]() «Սա քաղաքական հարց է և գլխավոր դատախազը քաղաքական հրահանգի արդյունքում է այստեղ»,- անդրադառնալով Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդությանը՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Որպես ասվածի ապացույց՝ նա գլխավոր դատախազին հիշեցրեց Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ մի քանի միջադեպ, որոնց համար դատախազն ԱԺ չի եկել «նրա հետևից»․ համացանցում հահոյախառն գրառումները՝ Տաթև Արցախի մասին, կարտոֆիլ վաճառողի հետ «մենամարտը», «Եռաբլուրում» զոհված զինծառայողների ծնողների հետ վիճաբանությունը, նրանց հայհոյելը։ «Անցած անգամ ասել էի, որ դատախազի հագուստը ձեզ շատ սազում է, հիմա ափսոսանքով եմ ասում, որ դուք այդ հագուստը ծառայեցնում եք քաղաքական նպատակների համար»,- ասաց Թովմասյանը՝ հիշեցնելով Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի՝ ՄԻՊ թեկնածուին ուղղված ականջ, լեզու կտրելու սպառնալիքները և այլ դեպքեր, կոռուպցիոն փաստեր, որոնց գլխավոր դերակատարները ՔՊ անդամներ են․ «Սա ձեզ չի հետաքրքրո՞ւմ, թե նրանք դեռ ՔՊ վարչության անդամներ են»,- ասաց Թովմասյանը՝ խոսքն ուղղելով Աննա Վարդապետյանին։ |
«Արցախի թեման փակված չէ, քանի դեռ կան մեր հավաքական իրավունքների համար պայքարողներ»․ հայտարարություն
12401:06«ՀՀ-ն կարող է շահել, եթե դառնա ԱՄՆ-Իրան բանակցությունների հարթակ»․ Վարդան Ոսկանյան
9600:3610 օրվա ընթացքում Գազայում մոտ 900 մարդ է զոհվել
12400:19«Որքան ակտիվ է ՀՀ իշխանությունը հրաժարվում իրավունքներից, այնքան մեծանում է Բաքվի նկրտումների փուչիկը»․ Տաթևիկ Հայրապետյան
10600:12«Հրաբխի դադարը գյումրեցին կարող է տալ իր քվեով»․ Արտյոմ Թումանյան
126Երեկ, 23:54«Որպեսզի ընտրություններում հնարավոր լինի հաղթել Նիկոլին, պետք է ժողովրդին գրագետ ընտրություն առաջարկել»․ Վահե Հովհաննիսյան
118Երեկ, 23:48