Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 30 մարտի, 2025 թ.

«Այդտեղ քֆուր եմ ֆռցրել, թող դնեն լսեն». Հովիկ Աղազարյանը` իր դեմ ներկայացված ձայնագրության մասին

110
Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ., 12:30
«Այդտեղ քֆուր եմ ֆռցրել, թող դնեն լսեն». Հովիկ Աղազարյանը` իր դեմ ներկայացված ձայնագրության մասին

Ինչպես հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացրեց Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Հովիկ Աղազարյանը «Ֆակտոր»-ի հետ զրույցում հերքեց դատախազի ներկայացրած մեղադրանքները։ Անդրադառնալով կաշառքի գործով վկաներից մեկի ներկայացրած ձայնագրությանը՝ Աղազարյանն ասաց․ «Ես գիտեի, որ Արամ Մկրտչյանը ձայնագրում է, ամենավերջին հայհոյանքներն եմ տվել, այդտեղ քֆուր եմ ֆռցրել, թող փակ նիստին դնեն, լսեն»։
Լրագրողի դիտարկմանը, թե որքանով է ընդունված հայհոյանք տալ, հետո գլուխ գովել, Աղազարյանը պատասխանեց․ «Երբ դժվարանում ես ինչ որ բան ապացուցել, քֆուր ֆռռացնելու հանգամանքն է գալիս։ Արամ Մկրտչյանը, ով դատապարտվել է խարդախության հոդվածով, գլխավոր ֆիգուրանտներից է»,- ասաց Աղազարյանը՝ կրկին հերքելով թե՛ մանր եղջերավորների գործով և թե՛ շինթույլտվություն ստանալու նպատակով կաշառք պահանջելու մեղադրանքները։ Նրա խոսքով, այսօր իր ելույթում կասի, թե ինչից սկսվեց այս ամենը։

Հովիկ Աղազարյանի ճեպազրույցը