Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 30 մարտի, 2025 թ.

«Ուսադիրներն ունակ չեն ծածկելու ձեր մեղքերն ու ոչ իրավաչափ գործունեությունը»․ Սոս Հակոբյան

101
Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ., 12:06
«Ուսադիրներն ունակ չեն ծածկելու ձեր մեղքերն ու ոչ իրավաչափ գործունեությունը»․ Սոս Հակոբյան

Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ հետաքրքիր է, որ գլխավոր դատախազի ցանկացած ելույթի ժամանակ միանգամից հիշում եմ, որ վերջինս որպես Նիկոլ Փաշինյանի օգնական, օգնելով Նիկոլ Փաշինյանին, օգնում էր նաև տարբեր քրեական վարույթներով քննիչներին «ճիշտ» քրեական հետապնդում իրականացնել...
Սրանից ավելի մեծ ապացույց, որ Նիկոլ Փաշինյանը միջամտում էր և միջամտում է նախաքննությանը դժվար է պատկերացնել, քանի որ վարչապետը բնականաբար գործում է իր աշխատակազմի միջոցով, Աննա Վարդապետյանը հոմ ֆրիլանս փող չէր աշխատում քննչականում։
Հիշեցնեմ, որ սա ոչ թե հերքվեց, այլ հաստատվեց, և ոչ այդքան հարգելի նախկին գլխավոր դատախազն էլ արդարացնելով Աննա Վարդապետյանին, ասաց իրավական հարցերի պատմության մեջ ամենաաբսուրդ մտքերից մեկը, նշելով, որ Աննա Վարդապետյանը խորհրդատվություն տրամադրել քննիչներին, Կառլ։
Ցանկացած օրինախախտ կարող է հագնել անգամ մարշալի աստղերով ուսադիրներ, որոնք որևէ չափով ունակ չեն ծածկելու ձեր մեղքերն ու (մեղմ ասած) ոչ իրավաչափ գործունեությունը»:

Աղբյուրը`   Սոս Հակոբյան