«Կարելի է ենթադրել՝ ԱՄՆ-ն փորձում է զսպել Թուրքիա-Ադրբեջան դաշինքին»․ Վարուժան Գեղամյան
![]() Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Երեկ Վաշինգթոնում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մ. Ռուբիոն և Թուրքիայի արտգործնախարար Հ. Ֆիդանը։ Հանդիպման արդյունքներով ամերիկյան կողմի տարածած կարճ հաղորդագրության մեջ նշված է. «Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային՝ աջակցելու Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը»։ Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ն փորձում է զսպել Թուրքիա-Ադրբեջան դաշինքին՝ Հայաստանի վրա նոր հարձակում սկսելուց։ «Թրամփն այժմ կենտրոնացած է Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելու կամ այլ կերպ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու վրա։ Ցանկացած այլ ֆոնային գործընթաց, որը կարող է խանգարել այս հիմնական առաջնահերթություններին, Թրամփին պետք չէ։ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր։ Հետևաբար, անհրաժեշտ է Ադրբեջանին (Թուրքիային) զերծ պահել արկածախնդրությունից և թույլ չտալ լարվածություն Հարավային Կովկասում»։ Սա չի նշանակում, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն հարձակվի մեզ վրա։ Սակայն աշխարհաքաղաքական տեսանկյունից սա (և մի շարք այլ զարգացումներ Սիրիայում, Թուրքիայի ներսում և Ուկրաինայում) մեզ համար փոքր ու ժամանակավոր պատուհան է՝ այդ թվում երկրի ներսում ազգային իշխանությունը վերականգնելու համար»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |
«Արցախի թեման փակված չէ, քանի դեռ կան մեր հավաքական իրավունքների համար պայքարողներ»․ հայտարարություն
12401:06«ՀՀ-ն կարող է շահել, եթե դառնա ԱՄՆ-Իրան բանակցությունների հարթակ»․ Վարդան Ոսկանյան
9600:3610 օրվա ընթացքում Գազայում մոտ 900 մարդ է զոհվել
12400:19«Որքան ակտիվ է ՀՀ իշխանությունը հրաժարվում իրավունքներից, այնքան մեծանում է Բաքվի նկրտումների փուչիկը»․ Տաթևիկ Հայրապետյան
10600:12«Հրաբխի դադարը գյումրեցին կարող է տալ իր քվեով»․ Արտյոմ Թումանյան
126Երեկ, 23:54«Որպեսզի ընտրություններում հնարավոր լինի հաղթել Նիկոլին, պետք է ժողովրդին գրագետ ընտրություն առաջարկել»․ Վահե Հովհաննիսյան
118Երեկ, 23:48