Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ.

«Ծառերը փոխարինելու ենք, ինչքան էլ ռուսական վնգստոց լսենք». Անի Խաչատրյան

173
Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ., 19:12
«Ծառերը փոխարինելու ենք, ինչքան էլ ռուսական վնգստոց լսենք». Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում վիրավորական ու ծաղրական արտահայտություններ է թույլ տվել Երևանի քաղաքապետարանի դիմաց ծառերի հատման դեմ ակցիա իրականացնող քաղաքացիների հասցեին: «Հիմա իմ աշխատասենյակում ավելի շատ մարդ կա, քան այստեղ հավաքվածներն են»,- ասել է նա: Խաչատրյանը նաև ցուցարարներին անվանել է Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր իրավունք չունեն «այստեղի բնապահպանությամբ» հետաքրքրվելու, «թող գնան, իրենց երկրի բնապահպանությամբ զբաղվեն»: «Կազմակերպիչ փչող քամիները չեխական էին, հիմա դիմակները պատռվել են, էն ինչ քաղաքապետի աթոռից իրեն հանելուց ասել ենք, որ ռուսական ուղղվածություն ենք նկատում, ակնհայտ է արդեն նմանատիպ էժան ակցիաներով: Երևանում ծառերը փոխարինվում են ապագայում կանաչ ու գեղեցիկ Երևան ուենանալու նախագծով, որը մենք անելու ենք ինչքան էլ ռուսական վնգստոց լսենք»,- լրագրողի հետ զրույցում ասաց Անի Խաչատրյանը:

«Ծառերը փոխարինելու ենք, ինչքան էլ ռուսական վնգստոց լսենք». Անի Խաչատրյան