Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 30 մարտի, 2025 թ.

«Ճապ»-ը, Էջմիածնի քաղաքապետն ու տեսախցիկի անհետացած կրիչը․ «Ժողովուրդ»

121
Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ., 08:54
«Ճապ»-ը, Էջմիածնի քաղաքապետն ու տեսախցիկի անհետացած կրիչը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հաղորդել են, որ մարտի 25-ին իրավապահները մտել են էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ու խուզարկություն սկսել՝ պայմանավորված մարտի 22-ին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանի կրակոցներով, ինչի հետևանքով մեկ անձ սպանվեց։
Իրավապահ համակարգում այս դեպքի մասով քննություն է ընթանում։
«Ուշագրավ տեղեկություն ենք ստացել այս քննության վերաբերյալ. պարզվում է՝ գազալցակայանի տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը չկա։ Իրավապահները փորձել են հասկանալ, թե ուր է հիշողության կրիչը, գազալցակայանի աշխատակիցները նրանց բացատրել են, թե տեսանկարահանող սարքը հիշողության կրիչ չի էլ ունեցել։ Իրավապահները կասկածներ ունեն, որ հիշողության կրիչը ոչնչացրել են միտումնավոր, և չի բացառվում, որ հենց կրիչի փնտրտուքով են մտել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն՝ խուզարկության։
Հիշեցնենք, որ կրակոցները հնչել էին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ծննդյան օրը, ու նա ընտանիքի հետ այդ ժամանակ եղել է Վրաստանում, և դեպքի մասին իմանալով՝ շտապել են Հայաստան։

Սպանություն կատարող անձին՝ Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանին, իրավապահները դեռ փնտրում են»:

Մանրամասները՝ թերթի համարում: