«Սրանք միշտ են սուտասան եղե՞լ, թե՞ ՔՊ մտնելուց հետո են դառնում»․ Լևոն Քոչարյան
![]() ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրանք միշտ են սուտասան եղե՞լ, թե՞ ՔՊ մտնելուց հետո են դառնում»։ Գրառմանը կից նա տեղադրել է հոդվածի հղում․ «Հարց․ Երեկ հանրայինի եթերում հեռուստաբանավեճի ընթացքում հնչեց «Լինսի» հիմնադրամի անունը: Ճի՞շտ է, որ Քըրքորյանը, տեսնելով, որ շենքերի չորրրոդ հարկերն անհետանում են, ծրագիրը կիսատ թողեց և փողերը՝ 150 մլն դոլար, տարավ Ամերիկա: «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ և գլխավոր պատասխանատու Հարութ Սասունյան- Ես երեկ լսեցի Գյումրիի իշխանական թեկնածուի այդ խոսքը: Դա սուտ է, կեղծիք: «Լինսի» հիմնադրամը ոչ մի ծրագիր կիսատ չի թողել: Բոլոր ծրագրերն իրականացվել են: Ընդ որում, իրականացվել են բարձր որակով և ճիշտ ժամանակին: Ոչ մի փող ետ չի տարվել Հայաստանից, բոլորն ամբողջությամբ ծախսեցինք և նախատեսված աշխատանքներն իրականացվեցին ամբողջությամբ: Այդ թեկնածուն իր քաղաքական նպատակների համար ուզում է այդ կեղծիքներով արատավորել մրցակից թեկնածուին՝ շահարկելով ազգային բարերարի բարի համբավը: Դա շատ տգեղ բան է»։ Աղբյուրը` Լևոն Քոչարյան |
Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է ներկայացվել
3021:06«Դուք ձեր դժբախտության հետ դեռ նոր եք առերեսվելու». Հռիփսիմե Առաքելյան
4521:00«Արցախի հարցը չի փակվի անգամ Մինսկի խմբի լուծարումով»․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
6420:36Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում այսօր հարցաքննել են մտացածին «տուժողներին»
6920:30Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
8220:24«Դատապարտում ենք Վիլեն Գաբրիելյանի և այլ պաշտոնյաների՝ իրենց գործառույթներից չբխող գործողություններն ու վարքագիծը»․ ՀԺՄ
7220:18