Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ.

«Ույունի՝ աշխարհի ամենամեծ աղուտը»․ Լևոն Ազիզյան

319
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 02:06
«Ույունի՝ աշխարհի ամենամեծ աղուտը»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աղուտը գտնվում է Բոլիվիայում՝ Ալտիպլանո սարահարթի հարավում, ծովի մակարդակից ավելի քան 3,5 կիլոմետր բարձրության վրա։ Փայլող սպիտակ անապատը զբաղեցնում է 10,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք, իսկ անձրևներից հետո այն վերածվում է հսկա հայելու։ Անձրևների սեզոնին (դեկտեմբեր-մարտ) Տիտիկակա լճի ջրի մակարդակը բարձրանում է, որտեղից այն հոսում է Պոոպո լիճ, որն էլ իր հերթին հեղեղում է Կոիպասայի և Ույունիի աղուտները։ Այդպես է ձևավորվում լեգենդար հայելին: Երբ աղուտը չորանում է, ճաքերը նրա մակերեսը բաժանում են գրեթե նույնանման վեցանկյունների»։

Աղբյուրը`   Լևոն Ազիզյան