Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

«Հակակոռուպցիոն կոմիտեից ասացին՝ Գյումրիից բերման են ենթարկվել մեկ աղջիկ և երկու տղա, անուններ չասացին»․ Արշակ Սարգսյան

121
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 11:54
«Հակակոռուպցիոն կոմիտեից ասացին՝ Գյումրիից բերման են ենթարկվել մեկ աղջիկ և երկու տղա, անուններ չասացին»․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց էր՝ պարզելու, թե Գյումրու «Մայր Հայաստան»-ի շտաբից ում են բերման ենթարկել: Ավագանու անդամը հայտնեց, որ Հակակոռուպցիոնի աշխատակիցներից տեղեկացել է, որ Գյումրիից բերման են ենթարկվել մեկ աղջիկ և երկու տղա. «Երեք հոգի Հակակոռուպցիոն կոմիտեում է գտնվում, բայց տեղեկություններ չտվեցին, թե անուն ազգանունով ում են բերման ենթարկել: Նիկոլ Փաշինյանը այսօր մրցապայքարը ուզում է ուժային մեթոդներով փչացնել, ռեպրեսիաների նոր շղթա է սկսել»,-հավելեց ավագանու անդամը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ուժայինները խուզարկություններ են սկսել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակում, շտաբում և համակիրների տներում:

Աղբյուրը`   Արշակ Սարգսյան