Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ.

Սարիկ Մինասյանը հանդես է եկել հայտարարությամբ

190
Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ., 11:48
Սարիկ Մինասյանը հանդես է եկել հայտարարությամբ

Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության և պատվախնդրության համար:
Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը:
Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել ապահովելով կրկնակի քվեներ՝ ի համեմատություն շեմը հաղթահարած 2-րդ ուժի: Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը»:

Աղբյուրը`   Սարիկ Մինասյան