«Մաքսատուրքերի պատերազմով Թրամփը քանդում է միջազգային առևտրային համակարգը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մաքսատուրքերի պատերազմով Թրամփը քանդում է միջազգային առևտրային համակարգը, քանդում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը: Ընդ որում, այստեղ հարկ է նկատել, որ, երբ խոսվում է այս կամ այն միջազգային կառույցը քանդելու մասին, շատերը անմիջապես դիտարկում են պատկերը այսպես՝ որ այդ կազմակերպությունն այլևս դադարում է գոյություն ունենալ: Բայց, «քանդելը» պետք է չէ դիտարկել այսպես ասած իրավաբանական կամ ֆիզիկակա գոյության իմաստով միայն: Եթե կառույցը օրինակ կա, բայց դրա սկզբունքները, դրա կանոնները, դրա ուղենիշները չեն գործում, դա արդեն իսկ նշանակում է, որ կառույցը որպես այդպիսին՝ դե ֆակտո քանդված է: Միևնույն ժամանակ, օրեր առաջ Ռոյթերզը տեղեկություն էր հայտնել, որ ԱՄՆ դադարեցրել է ԱՀԿ-ին անդամավճարի հատկացումը: Առևտրային պատերազմը Թրամփի ռազմավարական առաքելության կարևոր մասն է, որովհետև առևտրային հարաբերությունները գլոբալիստական բեվեռի անկյունաքարերից են: Հնարավոր չէ լուրջ դիմակայել այդ բեվեռին, գտնվելով ըստ էության նրա վերահսկողության եւ տրամաբանության ներքո ձևավորված ու գոյություն ունեցող առեւտրա-տնտեսական հարաբերությունների համակարգում: Իսկ Թրամփի կռիվը արեւմտյան գլոբալիզմի դեմ է: Ես հիմա բոլորովին չեմ ասում, թե այդ կռվում ով է իրավացի կամ ում հաղթանակն է նախընտրելի: Այդ կռվում չկան հրեշներ ու հրեշտակներ, երկու պարագայում էլ կռիվը փողի եւ իշխանության համար է: Իհարկե յուրաքանչյուրս արդեն կարող ենք գնահատական ձևավորել ըստ արժեհամակարգի, թե որ կողմում ենք մենք ավելի շատ տեսնում մեզ համար նախընտրելի արժեքային ուղեցույցեր: Բայց, պատկերն ըսստ իս դա է՝ Թրամփը քանդում է իր մրցակիցների համակարգը: Ընդ որում հարց է, կհաջողվի՞ անել դա, թե՞ ոչ: Բայց նա անում է դա: Ընդ որում, նույնն է թերևս նաև համաշխարհային ֆինանսական համակարգի մասով: Բոլլորովին պատահական կամ կամայական չէ, որ Թրամփը պաշտոնամուտից հետո առաջին քայլերի շարքում դիտարկեց անդրադարձը կրիպտոարժույթներին և ըստ էության տվեց ԱՄՆ ֆինանսական համակարգում դրանք «տեղավորելու» մեկնարկ: Գլոբալիստական բեվեռի դեմ պայքարը նրանից պահանջելու է նաև ապամոնտաժել այն ֆինանսական համակարգը, որը ևս՝ առեւտրաինին զուգահեռ, տվյալ բեվեռիհամաշխարհային դիրքավորման անկյունաքարն է: Մենք համաշխարհային փոփոխություններն ավելի շատ տեսնում ենք այսպես ասծա բաց կոնֆլիկտների առումով, այսինքն դրանք են ավելի շատ գրավում ուշադրություն, բայց ֆունդամենտալ հարցերը լուծվելու են ֆինանսատնտեսական հարաբերությունների դաշտում: Նաև սա է պատճառը, որ հենց այդ թեման է ռուս-ամերիկյան բանակցության առանցքում»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Նույն դասարանում մնացած վարչապետը 7 տարի առաջ թռիչքաձև զարգացման խոստումներ էր տալիս»․ Վահան Բաբայան
2315:00«Ստամբուլում ուկրաինական կարգավորումը չի քննարկվում»․ Պեսկով
5114:57Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում
7414:39«Եթե ՀՀ անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8914:06«Լենինի դեմքին ժպիտ էր եկել, որ Գյումրիում կրել է»․ Դավիթ Առուշանյան (տեսանյութ)
7814:00«Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում»․ Տիգրան Դադունց (տեսանյութ)
8113:54